News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հանրապետական կուսակցության նախկին փոխնախագահ, նախկին վարչապետ  Հովիկ Աբրահամյանը, որն այսօր  ընտանիքի հետ էր այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, NEWS.am–ի  հետ զրույցում ասաց, որ չի լքել Հանրապետական կուսակցությունը։

Հարցին, թե իր՝ ՀՀԿ–ն լքելուց հետո մե՞ծ  բան է կորցրել կուսակցությունը, Աբրահամյանը պատասխանեց. «Ես չեմ լքել Հանրապետականը եւ, կարծում եմ, որ  անփոխարինելի մարդիկ չկան»։ Նախկին վարչապետը անպատասխան է թողել հարցը, թե հնարավո՞ր է՝  անդամագրվի ԲՀԿ–ի շարքերը, որի միջոցով որդուն դարձրեց պատգամավոր։

Ինչ վերաբերում է որդու՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի կարիերային, նախկին վարչապետն ասաց, որ որդին զբաղվելու է խորհրդարանական գործունեությամբ, իսկ թե երբ հրաժեշտ կտա քաղաքապետի պաշտոնին, կոնկրետ չնշեց։

Անդրադառնալով այն մեկնաբանություններին, որ չի պատրաստվում «հանձնել» հայրենի Արտաշատը, որտեղ ինքը մեծ ազդեցություն ունի եւ մորաքրոջ որդուն՝ Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանին է  պատրաստում որպես որդու իրավահաջորդ, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ո՞ւմ հանձնեմ, ինչի՞ մասին է խոսքը, հանձնելու խնդիր չկա, ես ոչ մի թեկնածու չունեմ, նման խնդիր չկա, իմ որդին դեռ քաղաքապետն է, ամեն ինչ ապագայում կերեւա»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
109 տարի անց. Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ու պահանջատիրության օր
Տեղահանվեց, սովամահ եւ տանջամահ արվեց 1,5 մլն հայ։  Խույս տալով պատասխանատվությունից՝ երիտթուրք...
Մեր պայքարը պետք է շարունակվի. Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբը՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրամյա...
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից
ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների: ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների...
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Էրդողանը փաստացի հայտարարում է, որ Փաշինյանն էլ է իր հետ համամիտ, «նա հասկանում է», որ առանձնապես բան էլ չի եղել, անհիմն հիշողություններ են…
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ
Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու  են Կիևյան...
ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության...
Ամենաշատ