News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 04
USD
482.38
EUR
540.89
RUB
7.05
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրությունների շրջանակներում «Ելք» դաշինքի անդամների քարոզչությունը Աջափնյակ համայնքում խոչընդոտած անձը, ըստ մեր աղբյուրների, կաշառք ստանալու մեջ մեղադրվող, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Արամայիս Ավետիսյանի եղբայրն է:

Պաշտոնյան կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել էր անցյալ տարվա դեկտեմբերին՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում։

Արամայիս Ավետիսյանի դեմ մեղադրանք է հարուցվել ՀՀ քր. օր-ի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (Պաշտոնատար անձի կողմից կաշառք տվողի  եւ նրա կողմից ներկայացրած անձանց օգտին գործողություն կատարելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով խոշոր չափերով կաշառք ստանալը):

Միջադեպի ժամանակ անհավասարակշիռ վարքով աչքի ընկած Գուրգեն Ավետիսյանը, ինչպես նշված է նրա ֆեյսբուքյան էջում, աշխատում է «Central City Parking»-ում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ