News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի՝ ապրիլի 24-ին, բիզնեսմենները 27,5 մլրդ դոլարով (+2,6 տոկոս) հարստացել են Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում Էմանուել Մակրոնի առաջատարության հետ կապված ջանքերի ֆոնին բորսայական շուկաների աճի շնորհիվ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր Billionaire Index-ի տվյալները:

Առավել նշանակալի է եղել Zara-ի հիմնադիր Ամանսիո Օրտեգայի կարողության աճը՝ 2,7 մլրդ դոլարով, որի շնորհիվ նա դարձյալ փոխարինել է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին՝ մոլորակում ամենահարուստ մարդկանց թվում երկրորդը դառնալով: Տարեսկզբից Օրտեգայի կարողությունն արդեն աճել էր 7,67 մլրդ դոլարով, մինչեւ 79,8 մլրդ դոլար:

Բեռնար Առնոյի կարողությունը (№ 10) աճել է 1,93 մլրդ դոլարով, մինչեւ 46,3 մլրդ դոլար, Լիլիան Բետանկուրինը (№ 14)՝ 1,55 մլրդ դոլարով, մինչեւ 39,9 մլրդ դոլար, Գեորգ Շեֆլերինը (№ 31)՝ 1,03 մլրդ դոլարով, մինչեւ 21,4 մլրդ դոլար:

Վարկանիշային ցուցակի առաջնորդ Բիլ Գեյթսը երկուշաբթի հարստացել է 764 մլն դոլարով՝ մինչեւ 87,4 մլրդ դոլար, Բեզոսը՝ 786 մլն դոլարով, մինչեւ 78,3 մլրդ դոլար: Ուորեն Բաֆեթը՝ 936 մլն դոլարով, մինչեւ 74,5 մլրդ դոլար, Մարկ Ցուկերբերգը՝ 808 մլն դոլարով, ինչեւ 62,6 մլրդ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ