Apple ընկերությունը NASA-ի ինժեներներին հրավիրել է անվարորդ ավտոմեքենաների փորձարկումներ անցկացնելու համար, հայտնում է The Wall Street Journal-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ ընկերությունը հրավիրել է 6 մասնագետների, որոնց թվում են NASA-ի ռոբոտատեխնիկ ինժեներները: Փորձարկումների ժամանակ փորձագետները կնստեն Lexus ավտոմեքենաների առջեւի բազկաթոռին, որոնք հագեցած են անվարորդ տեխնոլոգիաներով:
Apple-ից հրաժարվել են մեկնաբանել առաջիկա փորձարկումները եւ դրանց NASA-ի փորձագետների մասնակցությունը: