News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան 40-րդ օրը նրա հարազատներն ու բարեկամներն այսօր՝ ապրիլի 25-ին,  այցելել էին նրա գերեզմանին: Արթուր Սարգսյանի հարազատները իրենց հետ բերել էին «Հաց բերողի» դեմ ոճրագործության 40-րդ օրը» գրությամբ պաստառ: Արթուր Սարգսյանի գերեզմանի մոտ հավաքվածները ծաղիկներ դրեցին նրա գերեզմանին եւ  խնկարկեցին նրա հիշատակը: Արթուր Սարգսյանի քառասունքին ներկա էին նաեւ քաղաքական եւ մշակութային գործիչներ, ինչպես նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամների հարազատները:

Լրագրողների հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ արցախյան պատերազմին մասնակցած Արթուր Սարգսյանը միշտ երազել է, որ իրեն թաղեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, սակայն, ընկերներն ու հարազատներն այդպես էլ չկարողացան իրականություն դարձնել «Հաց բերողի»  ցանկությունը: Ալեք Ենիգոմշյյանը, սակայն, հույս հայտնեց, որ կգա մի օր, երբ առանց որեւիցե խոչընդոտի Արթուր Սարգսյանի մարմինը կամփոփեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

«Կալանավայրից երբ ազատ էր արձակվել, միշտ գնում էր Եռաբլուր՝ ազատամարտիկ ընկերների գերեզմանին, սիրում էր գնալ, խոսել նրանց հետ: Նաեւ շատ էր ցանկանում, որ մահանալուց հետո իրեն այդտեղ թաղեն»,-ասաց նա:

Իսկ երգահան, երգիչ Եղիշե Պետրոսյանն էլ Արթուր Սարգսյանին բնութագրեց իր իսկ գրած երգի բառերով՝ «Հանդիմանեց, շանթահարեց, ծնկած մարդուն վեր բարձրացրեց, մեր հոր ու մոր հալալ որդի, մեր Սասնա ծուռ Հաց բերող»:

Նշենք, որ Արթուր Սարգսյանին հողին են հանձնել Շահումյանի գերեզմանատանը՝ նրան թաղել են բետոնապատ փոսում՝ հետագայում «Եռաբլուր» տեղափոխելու նպատակով:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ