News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Չինաստանը գործարկել է սեփական արտադրության առաջին ավիակիր նավը, հաղորդում է Սինհուա գործակալությունը:

«Չինական ավիակիրն ապրիլի 26-ի առավոտյան ծով է դուրս եկել Դալյան նավահանգստից»,- ասվում է  հաղորդագրության մեջ:

Հանդիսավոր արարողությանը մասնակցել է Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ Ֆան Չանլունը:

Չինաստանը սեփական ավիակրի արտադրությունն սկսել է 2013 թվականին: Նոր՝ Տուրե 001A ավիակրի երկարությունը 315 մետր է, լայնությունը՝ 75 մետր, քաշը՝ 70  հազար տոննա: Ավիակրի վրա կարող է տեղակայվել J-15 տեսակի 36 կործանիչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ