Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, այսօր` ապրիլի 26-ին, տեղի ունեցավ ամենամյա «Ծաղկահավաք» միջոցառումը: «Ծաղկահավաքին» մասնակցում էին հասարակական, միջազգային, մասնավոր ու պետական ոլորտների ներկայացուցիչներ, դպրոցականներ, ուսանողներ եւ կամավորներ (ֆոտոռեպորտաժ):
Մասնակիցներն անմար կրակի մոտ բերված ծաղիկները հավաքում, ցողունն անջատում էին ծաղկաթերթերից: Նշենք, որ ծաղիկների ցողունից պարարտախառնուրդ է սարքվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են վերամշակված թուղթ պատրաստելու համար: Հատուկ տեխնոլոգիաներով պատրաստված ձեռակերտ թուղթը նվիրաբերվում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:
Նշենք, որ ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը՝ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) օժանդակությամբ, կազմակերպել է «Ծաղկահավաք» միջոցառումը. այն կտեւի մինչեւ 18:00-ն: