News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


 Օրական 6 դրամով մենք ձեզ չենք կաշառելու այլեւս: Այս մասին այսօր` ապրիլի 26-ին, Երեւանի կենտրոնկան փողոցներում, քարոզարշավի ժամանակ հայտարարեցին «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները:

Նրանց խոսքով` մարդիկ պետք է հանեն իրենց միջից կաշառվելու ընդունակությունը:

«Միթե՞ հայը այն մարդն է, որը պետք է կաշառվի 6 դրամով եւ ապրի ստորացված վիճակում: 6 դրամով վաճառվելուց առաջ հիշեք, թե մարշրուտկայով ինչ իրավիճակով եք տեղափոխվում, փոխադրվում քաղաքի մի ծայրից մյուսը: Հիշեք` պետական այրերի հետ բոլոր քաղաքական իրավիճակներում, պաշտոնյաների հետ շփվելիս ինչ ստորացումներ եք ունենում: Մի փաստաթղթի համար դռնեդուռ ընկած ինչ ստորացումներ եք արձանագրում: Մենք առաջարկում ենք այընտրանք, առաջարկում ենք ազատագրել մայրաքաղաքը եւ սկսում ենք Երեւանից: Լցրեք արեւի մայրաքաղաքը մարդկային ջերմությամբ»,-ասացին նրանք:

Քարոզարշավի մասնակիցները առաջարկում էին մարդկանց ավելի մոտիկից ծանոթանալ «Երեւանի սիրուն աղջկա»` «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի հետ.«Ծանոթացեք եւ օգնեք մեզ գրավել Արգիշտի 1-ը»: Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի է ունենալու մայիսի 14-ին, որին մասնակցելու է Հայաստանի հնարապետական կուսակցությունը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունն ու «Ելք» դաշինքը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ