News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Վաթքին ամուսինները՝ ԱՄՆ Չիկագո քաղաքի արվարձանից, ովքեր միասին 69 տարի էին ապրել, կյանքից հեռացել են միմյանց ձեռք բռնած՝ 40 րոպե տարբերությամբ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Թերեզա Վաթքինը մահացել է շաբաթ օրը, տեղի ժամանակով՝ 00։10-ին, իսկ նրա ամուսինը՝ Իսահակ Վաթքինը՝ 40 րոպե անց։ Ինչպես հայտնել է նրանց դուստրը՝ Քլերա Հեսքլինը, իր հայրը դադարեց շնչել, երբ հարազատներն առանձնացրեցին նրանց ձեռքերը։ Որդին՝ Լեոն, հավելել է, որ հայրը «երբեք ոչինչ չէր ցանկանում անել կնոջից առանձին»։

Թերեզա եւ Իսահակ Վաթքինների հուղարկավորությունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը։ Ինչպես ասել է նրան դուստրը՝ «նրանց սերն այնքան ուժեղ էր, որ նրանք պարզապես չկարողացան ապրել առանց մեկը մյուսի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ