News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Իսրայելի հետախուզության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ «Սիրիայի միջադեպը», որտեղից հաղորդագրություններ են ստացվում մայրաքաղաք Դամասկոսի օդանավակայանի ուղղությամբ ավիահարվածների մասին, «լիովին տեղավորվում է» լիբանանյան «Հըզբոլլահ» շարժմանը զենք փոխանցելու փորձերին իսրայելական հակազդեցության քաղաքականության սահմաններում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Տեղի ռադիոկայաններից մեկի հետ հարցազրույցի ժամանակ, սակայն, քաղաքական գործիչը զերծ է մնացել գիշերային հարձակման հետ կապված Իսրայելի պատասխանատվությունը խոստովանելուց։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունում միջադեպի առթիվ հրաժարվում են մեկնաբանություններից։

«Սիրիայի միջադեպը լիովին տեղավորվում է Իսրայելի քաղաքականության սահմաններում...հակազդելու Իրանի՝ Սիրիայով «Հըզբոլլահ» շարժմանը ժամանակակից զենք ուղարկելու փորձերին», — ասել է Կացը, ով այժմ այցով ԱՄՆ-ում է գտնվում։

Նա հիշեցրել է վարչապետ Բենյամին Նեթանյահուի խոստումի մասին՝ գործել «Հըզբոլլահ»-ին զենք ուղարկելու վերաբերյալ հետախուզական տեղեկության առկայության դեպքում, որի զինված խմբավորումներն անցյալ տարի բազմիցս պատերազմել են Իսրայելի դեմ, իսկ այժմ մասնակցում են Սիրիայի քաղաքացիական պատերազմին՝ նախագահ Բաշար Ասադի կողմից։

Ավելի վաղ լիբանանյան «Էլ Մայադին» հեռուստաալիքը հայտնել է Դամասկոսի օդանավակայանի շրջանում հզոր պայթյունի մասին։ Վկայակոչելով տարածաշրջանի հետախուզական աղբյուրներին՝ Reuters գործակալությունը նշում է, որ Իսրայելը ավիահարված է հասցրել «Հըզբոլլահ»-ի պահեստին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ