News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ոստիկաններին հաջողվել է վերակենդանացնել կնոջը, ում շտապ օգնության աշխատակիցները դրանից մեկ ժամ առաջ մահացած են հայտարարել, հաղորդում է BBC-ն։

49-ամյա կինը, ում անունը չի նշվում, արդեն երկար տարիներ տառապում է անորեքսիայից։ Նրա 18-ամյա դուստրը կնոջը հայտնաբերել է անշունչ, հատակին ընկած։ Բոլորը կարծել են, թե նա կաթված է տարել։

Նրան կյանքի վերադարձնելու բժիշկների փորձերն աապարդյուն էին։

Սակայն, ոստիկանները, ովքեր դեպքի վայր են ժամանել միջադեպի մասին արձանագրություն կազմելու համար, նկատել են, որ «հանգուցյալ»-ի որովայնը թույլ շարժվում է։

Նրանցից մեկը ստուգել է կնոջ զարկերակն ու պարզել, որ սիրտը բաբախում է։

30 րոպե արհեստական շնչառություն տալուց ու սրտի մերսում անելուց հետո մահացած համարվող կինն ուշքի է եկել։ Նրան հիվանդանոց են տեղափոխել, որտեղ մեկ շաբաթ անցկացնելուց հետո սկսել է առողջանալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ