News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Սեւ ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ՝ Բոսֆորի նեղուցից 40 կմ հեռավորությամբ, ռուսական Սեւծովյան նավատորմի «Լիման» եւ «Աշոտ 7» նավերը բախվել են:

«Սեւ ծովի հարավ-արեւմտյան մասում՝ Բոսֆորի նեղուցից 40 կմ հյուսիս-արեւելք, սեւծովյան նավատորմի «Լիման» եւ «Աշոտ-7» նավերի բախման հետեւանքով «Լիման»-ը վնասվել է։ Նավի անձնակազմը պայքարում է փրկության համար»,-ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքում։ 

Երկրորդ նավը Տոգոյի դրոշի ներքո էր նավարկում։ Reuters-ի հաղորդմանբ՝ նավերը, ենթադրաբար, բախվել են մառախուղի պատճառով։ 

Միջադեպի հետեւանքով «Լիման»-ը խորտակվել է։ Թուրքիայի առափնյա ծառայության տվյալներով՝ անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել, 78 մարդ տարհանվել է։

ՌԴ ՊՆ-ն դեպքի վայր է ուղարկել նավատորմի հերթապահ ուժերից սեւծովյան նավատորմի նավեր, ինչպես նաեւ Ան-26 ինքնաթիռը՝ հատուկ թիմով։ Գերատեսչությունը հաստատում է, որ նավը խորտակվել է բախման հետեւանքով։ Ամբողջ անձնակազմը փրկված է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ