News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«Մոտակա ամիսների ընթացքում խորհրդատուն մեզ կտա բոլոր խորհուրդները եւ մենք կլուծենք տրանսպորտի խնդիրը»: Այս մասին այսսօր` ապրիլի 27-ին, Նոր Նորք վարչական շրջանում իր քարոզարշավի ժամանակ հայտարարեց Երեւանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը:

Նրա խոսքով` 4 տարի առաջ ժողովրդի կողմից տրված վստահության քվեն իրենք չեն չարաշահել եւ արել են առավելագույնը Երեւանը եւ, առավել եւս, Նոր Նորքը ավելի լավը դարձնելու համար:

Քաղաքապետը կարծում է, որ երեւանի ամենամեծ խնդիրը` տրանսպորտի հարցն է. «Մենք մի քանի տարի առաջ մեր թիմով փորձեցինք մասամբ լուծումներ տալ, բայց դա չհաջողվեց: Մեր ընդդիմախոսները միշտ բարձրաձայնում էին, որ քաղաքային իշխանությունները հայտարարում են՝ հետագայում տրանսպորտն ավելի կվատանա, ճգնաժամ կլինի այդ ոլորտում: Մենք գիտակցում էինք, որ օր օրի տրանսպորտի վիճակը վատանալու է եւ դրա համար ժամանակավոր լուծումներ էինք խնդրում եւ փորձում էինք տալ»:

Տարոն Մարգարյանը նաեւ տեսնում է տրանսպորտի խնդրի լուծման ուղիներրը, որը կընդգրկի սոցիալական բոլոր խմբերին:

« Մոտակա ամիսների ընթացքում խորհրդատուն մեզ կտա այն բոլոր խորհուրդները եւ մենք վստահ ենք, որ մենք կարող ենք Երեւան քաղաքում վերջնականապես լուծել քաղաքային տրանսպորտի խնդիրը, հաշվի առնելով մեր սոցիալական բոլոր խմբերին»,-ասաց քաղաքապետի թեկնածուն:

Ելույթից հետո նրան մոտեցան 1-ին զանգվածի բնակիչները եւ բողոքեցին շենքերի անմխիթար վիճակից, շարժվող պատերից, դղրդոցից, որին նա պատասխանեց. «Բոլորս էլ հասկանում ենք, որ դա համատիրությունների վատ աշխատանքից է, բոլորս էլ հասկանում ենք, որ համատիրությունները արդեն իրենց սպառել են: Մենք պետք է փոխենք համայնքների կառավարման մոդելը, դրանից է պետք սկսել»:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի է ունենալու մայիսի 14-ին, որին մասնակցելու է Հայաստանի հնարապետական կուսակցությունը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունն ու «Ելք» դաշինքը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ