News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ՀՀ Սահմանադրական դատարանը ապրիլի 28-ին մերժել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հայցը՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդրանական ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ։ ՍԴ-ն ուժի մեջ է թողել ընտրությունները կայացած համարելու ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։

Համաձայն Սահմանադրության՝ ՍԴ-ի որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Նշենք, որ ՍԴ որոշումը հրապարակելիս դահլիճում ներկա էին հայցորդ կողմի ներկայացուցիչները՝ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, իրավաբաններ Վահե Գրիգորյանը եւ Տիգրան Եգորյանը:

Պատասխանող կողմին ներկայացնում էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

Որպես պատասխանողներ հանդես են եկել ՀՀ սահմանադրական դատարանը՝ ի դեմս հատուկ կարեւորությամբ գործերի վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանի եւ Ոստիկանության՝ ի դեմս շտաբի պետ Հովհաննես Քոչարյանի։

ՍԴ-ի վճռում մասնավորապես նշվում է. «Հաշվի առելով ընտրությունները կեղծելու հետ կապված ապացույցների բացակայությունը՝ նման դատական վեճի նախաձեռնությունը դառնում է ինքնանպատակ եւ քաղաքական չարաշահումների առիթ տալիս»։

Հայցի հետ միասին ներկայացված փաստաթղթերը, համաձայն ՍԴ-ի վճռի, գրեթե առանց բացառության վերցված են լրատվամիջոցների եւ «Քաղաքացի դիտորդ» կազմակերության հրապարակումներից։Վճռում ասվում է նաեւ, որ վեճի շրջանակներում հայցվոր կողմը իրավական փաստերի փոխարեն ներկայացրել է առանձին տեղական դիտորդական առաքելությունների մոնիթորինգի արդյունքներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ