News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ապրիլի 28-ին ընդունեց ՌԴ-ում «Պլատոն» համակարգը ներդրած կազմակերպության գլխավոր տնօրեն Անտոն Զամկովին։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարին ներկայացնելով «Պլատոն» համակարգի կիրառությունը՝ Ա. Զամկովը նշեց, որ այն  հավանության է արժանացել նաեւ բեռնափոխադրողների միջազգային կազմակերպության կողմից։

Համակարգը հնարավորություն է տալիս հետեւել բեռի տեղաշարժի ամբողջ ընթացքին, թե որտե՞ղ է գտնվում, քանի՞ կիլոմետր ճանապարհ է անցել, տեղեկություն ստանալ տրանսպորտային միջոցի չափերի, բեռի քաշի մասին եւ այլն։ Այդ ամենը կարող է վերահսկել ոչ միայն բեռնափոխադրողը, այլ նաեւ պատվիրատուն։

Նախարարը, ներկայացնելով ՀՀ տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումների հեռանկարային ծրագիրը, նշեց, որ ինտելեկտուալ եւ բազմաֆունկցիոնալ այդ համակարգը կարող է արդյունավետ լինել հատկապես նման փոխադրումները զարգացնելու նպատակով։

Վահան Մարտիրոսյանը առաջարկեց ուսումնասիրել Հայաստանում համակարգի ներդրման հնարավորությունը, ներկայացնել տնտեսական հիմնավորումները, որից հետո միայն քննարկել համագործակցության հնարավոր տարբերակները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ