News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Այն մարդիկ, ում ուղեղը կրիոգենային սառեցման է ենթարկվել, կարող են «արթնացվել» ոչ ուշ, քան երեք երեք տարի անց», հայտնել է իտալացի վիրաբույժ-նորարարը, գրում է Սառա Նեփթոնը բրիտանական The Telegraph պարբերականում։ Պրոֆեսոր Սերջո Կանավերոն, Տուրինի նեյրոմոդուլյացիայի առաջադեմ խմբի տնօրենը, մտադիր է մարդու գլխի պատվաստումը անցկացնել ոչ ուշ քան 10 ամիս հետո, իսկ հետո նա ուզում է իրականացնել ուղեղի փորձնական փոխպատվաստում։

«Եթե այդ բուժակարգը անվտանգ ստացվի, նա ենթադրում է, որ սառեցված ուղեղը կարող է հալեցվել ու տեղադրվել դոնորական մարմնի մեջ»,- ասվում է հոդվածում։ Լրագրողը պարզաբանում է, որ «մահամերձ կամ կաթվածահար հարյուրավոր մարդիկ իրենց մարմինը կամ ուղեղը կրիոգենային պահպանման են հանձնում, հույս ունենալով, որ բժշկությունը կկարողանա ապագայում վերակենդանացնել իրենց ու բուժել»։

Կանավերոն գերմանական Ooom ամսագրին տված հարցազրույցում հայտնել է, որ ուղեղի փոխպատվաստումը ունի շատ առավելություններ, այդ օրգանը «չեզոք» է ու դրա համար էլ չի առաջացնում իմունիտետի արձագանքներ, հետեւաբար նաեւ օրգանի մերժման խնդիրներ, հայտնում է հեղինակը։ «Սակայն կարող է խնդրահարույց լինել այն, որ ձեր սկզբնական մարմնական պատյանից այլեւս ոչինչ նախկինը չի մնա,- հավելել է վիրաբույժը,- Ձեր գլուխը իր տեղում չի լինի՝ չէ՞ որ ձեր ուղեղը փոխպատվաստելու են լրիվ այլ գանգատուփի մեջ։ Սա ստեղծում է նոր իրավիճակ, որը իհարկե հեշտ չի լինի»։

Բրիտանական գիտնականները թերահավատորեն են վերաբերում սառեցումից հետո ուղեղի նման բարդ օրգանի ամբողջական վերականգնման հնարավորությանը։ Պրոֆեսոր Կլայվ Կոհենը ասել է «Երբ կաթնասունների ուղեղը զրոյից ցածր ջերմաստիճանի մեջ է պահվում, այն անդառնալի վնաս է կրում։ Կրիոգենային ընկերությունները անպատասխանատու են վերաբերվում՝ խրախուսելով մարդկանց ինքնախաբեությունը»։

Կանավերոն գլխի փոխպատվաստման տեխնոլոգիան մշակում է չինացի բժիշկների թիմի հետ միասին։ Չնայած ռուս ծրագրավորող Վալերի Սպիրիդոնովը պատրաստակամություն է հայտնել դառնալ գխի փոխպատվաստման վիրահատության ենթարկված առաջին հիվանդը, թիմը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ առաջին փորձարկման համար կընտրվի չինացի, քանի որ չինացու դոնորական մարմին գտնելը ավելի հեշտ է։ Նեփթոնը հիշեցնում է, որ անցած տարի թիմը հայտնել էր կապիկի գլխի հաջող փոխպատվաստման մասին ու հրապարակել բուժակարգի լուսանկարները։

Կանավերոյի խոսքով, եթե մարդկային գլխի փոխպատվաստումը կայանա, դա կարող է կարեւոր նշանակություն ունենալ մարդկային գիտակցության ու նույնիսկ կրոնի համար։ «Եթե մենք կարողանանք ապացուցել, որ մեր ուղեղը չի ծնում գիտակցությունը, կրոնները մեկընդմիշտ կվերանան։ Դրանց կարիքն այլեւս չի լինի, քանի որ մարդիկ այլեւս չեն վախենա մահից»,- կարծում է իտալացի վիրաբույժը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ