News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի Այու Օշի մարզի գյուղերից մեկում լեռնալանջի սողանքի հետեւանքով մահացել է 4 մարդ: Հողի զանգվածը ծածկել է 11 մեկհարկանի տներ, որոնցից 4-ը դատարկ էին: Ենթադրաբար փլվածքների տակ կարող է 24 մարդ լինել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությանը:

«Ներկայումս ճշգրիտ հայտնի է տարերային աղետի հետեւանքով 4 զոհվածի մասին»,- հայտարարել են նախարարությունից: ԱԻՆ-ի աշխատակցի խոսքով՝ զոհերի եւ տուժածների մասին տեղեկությունները ճշգրտվում են:

Սողանքի տակ հայտնված տների տերերն ավելի վաղ նախազգուշացվել էին  սպառնացող վտանգի մասին, հայտնել են ԱԻՆ-ից: «Այս տների տերերը մարտին ԱԻՆ-ից նախազգուշացում են ստացել անվտանգ վայր տեղափոխվելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ղրղզստանի ԱԻՆ-ի փրկարարները պատահարի վայրում սկսել են փլվածքների մաքրումը:

Գրեթե 1 մլն խորանարդ մետր հողային զանգվածը լեռնալանջից փլվել է վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով մոտ 7.20-ին: Պատահարի վայրում են փրկարարները, նաեւ փլվածքները մաքրող տեխնիկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավոր
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը...
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով
Մայիսի 14-ին պաշտպանական կողմը հանդես կգա ճառով…
Ամենաշատ