News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պարծեցել է նոր հրթիռով: Փորձարկման տեսանյութը հրապարակվել է ապրիլի 29-ին, պետության ղեկավարի Facebook-ի էջում:

«Շնորհավորում եմ «Ճառագայթ» բյուրոյին՝ «Օլհա» հրթիռային համալիրի հաջող փորձարկման առիթով: Շարունակում ենք աշխատել մեր պաշտպանունակության ամրապնդման ուղղությամբ»,- գրել է Պորոշենկոն:

Ըստ dni.ru-ի՝ հրթիռի թռիչքի հեռավորությունը կազմում է 100 կմ: Մշակողների խոսքով՝ «Օլհա»-ն բնութագրերով գերազանցում է ռուսական արտադրության «Տոչկա Ու» համալիրին եւ ստեղծվում է բացառապես ուկրաինական արտադրության բաղադրիչներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ