News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ամերիկացի ծովային հետեւակայինը, ով հայտարարել է, որ հենց ինքն է սպանել «Ալ-Քաիդա»-ի առաջնորդ Ուսամա բեն Լադենին, հուշերի գիրք է թողարկել, որտեղ նկարագրել է «համար մեկ ահաբեկչի» վերջին րոպեները: Այս մասին հաղորդում է «ՌՒԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Daily Mail պարբերականին:

The Operator («Մեխանիկ») նոր գիրքը, որը հեղինակել է  41-ամյա զինծառայող Ռոբերթ Օ'Նիլլը, լույս է ընծայվել այս շաբաթ: Դրանում հեղինակը մանրամասն պատմում է 2011 թվականի սպանության գիշերվա իրադարձությունների մասին: Համաձայն նկարագրության Օ'Նիլլը դեմ առ դեմ է հանդիպել գրոհայինին:

Նրա որդուն` 23-ամյա Հալիդին գնդակահարելուց հետո զինծառայողները շտապել են զննել բեն Լադենի թաքստոցի մյուս սենյակները: Վերջիվերջո, Օ'Նիլլը տեսել է ահաբեկչին «ավելի բարձրահասակ ու նիհար, քան սպասում էր, ավելի կարճ մորուքով եւ ավելի սպիտակ մազերով»:

Զինծառայողը երկու անգամ կրակել է: «Բեն Լադենի գլուխը ճեղքվեց, եւ նա ընկավ»,-նկարագրում է գրքի հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ