News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Օվկիանոսային տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի (NIOT, Փորթ Բլեր) եւ Հնդկական գիտական ինստիտուտի  (IISc, Բանգալոր) մասնագետները հավաքել են տեղի չորս տեսակի կակղամորթների նմուշներ` Conus coronatus, C. leopardus, C. lividus եւ C. zonatus եւ նրանց թույնից առանձնացրել 12 կարճ պեպտիդ, որոնք ծովային խխունջներն օգտագործում են փոքրիկ ձկներին որսալու համար, գրում է «ՏԱՍՍ»-ը:

«Մեր կողմից հայտնաբերված նոր միացությունները շատ լավ դեղագիտական ինդիկատորներ են, որոնք կարող են արժեքավոր դեղորայքի վերածվել»,-ասել է հետազոտության հեղինակ, բժիշկ Բենջամին Ֆրանկլինը:

Չնայած որ կակղամորթների թույնի ուսումնասիրությունը սկսվել է 60-ականներից` նրանց թույնի մեջ առաջին անգամ հայտնաբերվել է ուլտրակարճ պեպտիդը` պրոտրոմբինը` բաղկացած 6 ամիանթթուներից:

Աշխատանքի համահեղինակ, բժիշկ Ռահուլ Ռաջեշի կարծիքով` հայտնաբերված կոնոպետդիները կարելի է օգտագհործել նաեւ ընդդեմ Ալցգեյմերի, Պարկինսոնի հիվանդությունների, ինչպես նաեւ էպիլեփսիայի, շաքարախտի ու սիրտ-անոթային մի շարք հիվանդությունների բուժման դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ