News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կիրակի հայտարարել է նվազագույն աշխատավարձը միանգամից 60%-ով բարձրացնելու մասին՝ երկրում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Մայիսի 1-ից նվազագույն աշխատավարձն ամսական 40.638 բոլիվարի փոխարեն կկազմի 65.021 բոլիվար, տեղեկացնում է Noticias24-ը:

Սա արդեն 2017 թվականին երրորդ բարձրացումն է, որը կատարվում է բարձր գնաճի պայմաններում: Ներկայում Վենեսուելայում դոլարի արժույթի հետ կապված մի քանի փոխարժեք է արձանագրված: Այսպես, պաշտոնապես արձանագրված փոխարժեքը մնում է 10 բոլիվար՝ 1 դոլարի դիմաց, DICOM համակարգում՝ 716 բոլիվար, իսկ սեւ շուկայում հասնում է 4.2 հազար բոլիվարի: Այս վերջին փոխարժեքով՝ նվազագույն աշխատավարձը կկազմի 47 դոլար:

Վենեսուելայում ապրիլի 4-ից հակակառավարական զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում: Ցուցարարները բողոքում են ընդդիմության լիազորությունները սահմանափակելու որոշման դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ