News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանում բացվելու է երկրորդ մանկապարտեզը՝  ծնողները այլեւս հերթ չեն պահի՝ իրենց երեխաներին մանկապարտեզ ուղարկելու համար։ Այս մասին մայիսի 1-ին հայտնել է Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ-ից քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը ՝ Նուբարաշենում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով, այդ հնարավորությունը կա ու այդ նախագիծը արդեն մեկնարկել է։ Մեկ այլ խնդիր է Նուբարաշենի աղբանոցը։ «Մեր առաջնային խնդիրներից մեկը վերաբերում է աղբանոցին, որը գտնվելով Նուբարաշենի հենց մուտքի մոտ, տհաճ իրավիճակ է ստեղծում այդ թաղամասի բնակիչների համար, ամբողջ ամռան ընթացքում տհաճ հոտն ու ծուխը ուղեկցում են բնակիչներին։ Ես վստահ եմ, որ շատ կարճ ժամանակում այդ ամենը կմնա անցյալում։ Աղբանոցի տեղում մենք կանաչ գոտի կստեղծենք։ Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ մենք աղբանոցի տեղում կկառուցենք վերամշակող գործարան։ Դրանով իսկ մենք վերջնականապես կլուծենք այդ խնդիրը, ոչ միայն Նուբարաշենի, այլեւ ամբողջ Երեւանի բնակիչների համար»,- շեշտել է Տարոն Մարգարյանը։

Ելույթից հետո Նուբարաշենի բնակիչները մոտեցել են քաղաքապետի թեկնածուին ու նրա հետ զրույցի ժամանակ բարձրացրել էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի, դեպոզիտների ու աղբի հետ կապված խնդիրները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ