News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Ռոբոտաշինությունը եւ ծրագրավորումը ոչ միայն ինձ հետաքրքիր են, այլեւ կիրառելի են կյանքի բոլոր բնագավառներում», - պատմում է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպարի Հ. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սան Ադամ Ալիբեկյանը խմբակի աջակից՝ Ucom ընկերության եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ներկայացուցիչներին:

Սահմանամերձ Ոսկեպարի Հ. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի «Արմաթ» լաբորատորիայում ինժեներական եւ ծրագրավորման գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերող սաները հիմնականում 6-7-րդ դասարանների աշակերտներ են, ովքեր փորձում են հանրահաշվի, երկրաչափության եւ ֆիզիկայի դասընթացների ժամանակ սերտած գիտելիքները գործնականում կիրառել: Երեխաներն ինքնուրույն փորձում են ոչ միայն համակարգչի օգնությամբ մոդելավորել, այլեւ տպել տարբեր առարկաներ, խաղեր ծրագրավորել, անիմացիաներ ստեղծել:

Խմբակը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն տղաների, այլեւ աղջիկների շրջանում: «Ընդամենը մեկ տարի է, ինչ հաճախում եմ այս խմբակը, եւ արդեն սովորել եմ աշխատել «Աղվես» ծրագրով ու բազմաթիվ խաղեր եմ գրել», - ասում է նույն լաբորատորիայի սան Իրինա Նասիբյանը:

«Ճիշտ է, ցանկանում եմ դառնալ բժիշկ, սակայն այստեղ սերտած գիտելիքներն ինձ ապագայում շատ պետք կգան: Հիմնականում խաղեր ենք ծրագրավորում, իսկ այս պահին նույնիսկ մրցութային առաջադրանք ենք ստացել Ղազարոս Աղայանի «Երջանիկ խրճիթն» անիմացնելու համար», - պատմում է Ոսկեպարի «Արմաթ» լաբորատորիայի սան Տիգրան Աղբալյանը:

«Մեր ընկերությունը կարեւորում է մարզերում եւ մասնավորապես սահմանամերձ գյուղերում երեխաների ներգրավվածությունը «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի կրթական նախագծերում: Այստեղ սովորող երեխաների սակավությունը թույլ է տալիս ընտրել լավագույններից լավագույններին ու ստանալ այնպիսի արդյունք, որը կարող է կիրառելի դառնալ ռազմաարդյունաբերության մեջ», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Նշենք, որ ԻՏՁՄ-ի եւ Ucom ընկերության միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ Ucom ընկերությունը  ներդրումներ է կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող  շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը անձամբ պարբերաբար այցելում է արդեն իսկ գործող  «Արմաթ»  խմբակներ, շփվում դպրոցականների հետ, ծանոթանում նրանց ձեռքբերումներին ու առաջադիմությանը:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագիրը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի համայնքների բոլոր դպրոցներում, նպաստելու աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը եւ բանիմաց ուսանողների նախապատրաստմանը։

«Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաեւ սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար։ Խմբակ-լաբորատորիաների համար ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվություն է տրվում տեղական արտադրողին, ինչի վառ օրինակ են հանդիսանում Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչները, մինի համակարգիչները, ռոբոտաշինության հավաքածուները եւ այլ սարքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Ամենաշատ