News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


«Երկիր Ծիրանին» 51 տոկոսից ավելի է ստանալու Երեւանի ավագանու ընտրություններում, հետեւաբար ես քաղաքապետ դառնալու եմ: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, Ավան թաղամասում քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Երկիր Ծիրանի» կուսակցության կողմից Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը:

«Մենք այլ տարբերակ չունենք: Դա պարզ է քաղաքացիների տրամադրությունից եւ մեր քարոզարշավից»,-ասաց նա:

Փոստանջյանը շրջեց վարչական տարածքում, զրուցեց բնակիչների հետ, այնուհետեւ ուղղվեց դեպի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի առանձնատուն: 

«Դուք կարող եք նրա աշխատավարձը համեմատել նրա տան արժեքի հետ: Միանշանակ դրանք անհամատեղելի է: Ես նրա տանը չեմ եղել, տեսել եմ արտաքինից: Բայց այն, ինչ նա հայտարարագրել է, անհամատեղել է իր ստացած աշխատավարձի հետ:

Ժողովուրդը իրավունք ունի հաշվետվություն ստանալու, թե ինչպես են իր հանրային գումարները ծախսվում, որովհետեւ բյուջեն հավաքագրվում է հանրային գումարներից: Լինելով բյուջեի բաժնետեր, իրավունք ունենք իմանալ, թե ինչ նպատակի են դրանք ծախսվում: Իսկ մենք տեսնում ենք, որ դրանք իրենց նպատակին չեն ծախսվել, յուրացվել են, գողացվել են: Այս անհամատեղելիությունը եւս պետք է ընդգծենք քարոզարշավի ժամանակ»,-հայտարարեց քաղաքապետի թեկնածուն:

Նա ափսոսանք հայտնեց, որ քաղաքապետը ոչ թե քաղաքի, այլ իր անձնական բարեկեցության մասին է մտածում. «Մենք քիչ այն կողմ տեսանք քանդած ճանապարհները: Բարձրաստիճան պաշտոնյա լինելու տասը տարի ժամանակահատվածում իմ տունը չի փոխվել, եթե քո երկրում կա շուրջ 35 տոկոս աղքատություն, դու այսպիսի տուն ունենալու իրավունք չունես»:

Հարցին, թե արդյոք համաձայն է տեսակետին, որ Ավանն ավելի բարեկարգ է եւ տարբերվում է մյուս վարչական շրջաններից, «Երկիր Ծիրանի»-ի ղեկավարը պատասխանեց. «Ես համաձայն չեմ: Ճիշտ է, կան մի քանի պուրակներ կամ, կարելի է ասել, ինչ-որ ծաղիկներ՝ դեկորատիվ։ Գուցե էսթետիկ առումով հաճելի են, բայց իրականում ողջ քաղաքը նույն վիճակում է, բակերը քանդված են, շենքերը նորոգման կարիք ունեն: Հասկանալի է, որ ոչինչ չի արվել քաղաքում 25 տարի: Մասնավորապես, Տարոն Մարգարյանը մեր հանրային գումարները յուրացրել է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ