Հայաստանի ԿԸՀ-ն հաստատել է քվեաթերթիկի նմուշը Երեւանի ավագանու ընտրությունների համար։ Այդ մասին որոշումը կայացվել է մայիսի 4-ին ԿԸՀ-ի նիստի ժամանակ։

Ավագանու ընտրություններին, ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների, քվեաթերթիկը առաջվա պես մեկն է լինելու (խորհրդարանական ընտրություններին յուրաքանչյուր կուսակցության կամ քաղաքական ուժի մեկական քվեաթերթիկ էր հասնում)։

Քվեաթերթիկում նշված է լինելու յուրաքանչյուր ուժից առաջադրված թեկնածուների առաջին եռյակը։ Այս անգամ քվեաթերթիկը կլինի ծրարի չափով, այնպես որ այն ծալելու կարիք չի լինի։

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կանցնեն մայիսի 14-ժին։ Ընտրություններին մասնակցում են ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքը ու «Երկիր ծիրանի» կուսակցությունը։