News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական կապելայում մայիսի 17-ին կկայանա Հայաստանի ու Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի, աշխարհահռչակ դաշնակահարուհի Մարիա Ղամբարյանի համերգը։

«Փայլուն ու վիրտուոզային, քնարական ու զգայական, բուռն ու հուզիչ երաժշտություն է տիրելու Սանկտ Պետերբուրգի Պետական ակադեմիական կապելայի բեմին»,- ասվում է պետերբուրգյան Կապելայի հաղորդագրության մեջ։ Մարիա Ղամբարյանը կատարելու է Շոպենի ստեղծագործությունները։

Դաշնակահարուհին 91 տարեկան է։ Նա ծնվել է Երեւանում 1925-ին։

Սովորել է Մոսկվայի կոնսերվատորիային կից Կենտրոնական մանկական երաժշտական դպրոցում ու Մոսկովյան կոնսերվատորիայում։ Հայ դաշնակահարուհին բազմաթիվ փառահեղ համերգային շրջագայություններ է ունեցել թե ԽՍՀՄ-ում, թե արտեկրներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ