News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայկական hi-tech գործարարները չպետք է թերագնահատեն մարկետինգը։ NEWS.am -ի թղթակցին նման տեսակետ է հայտնել Silicon Seeds ընկերության ռազմավարական խորհրդական Խեսուս Լոսանոն, որը Երեւանում այցելել էր ինովացիոն մշակումների STEP մրցույթը։ Լոսանոն Իսպանիայի բիզնես հրեշտակների ցանցից է (բիզնես գաղափարների մեջ ներդրումներ անողների)։

Հայ մասնագետները ոչ միայն լավն են, այլեւ բազմակողմանի։ Գրեթե բոլոր ինժեներները կարողանում են գոնե մի քիչ ծրագրավորել։ Նման բան ոչ բոլոր տեղերում կարող ես հանդիպել, նկատեց նա։ Օրինակ Իսպանիայում էլեկտրական տեխնիկան ու ծրագրավորումը շատ քիչ կապ ընդհանրություններ ունեն։ «Բայց մյուս կողմից էլ նրանք կարող են ասենք խելացի աթոռ հավաքել։ Կամ էլ խելացի խոզանակ։ Իսկ ո՞վ կգնի դրանք։ Մեկնումեկը կգնի՝ նրանց այդպես է թվում»,- նկատեց Լոսանոն։ 20 տարի առաջ ավելի քիչ ստարտափ կոնֆերենցիաներ կային ու գրեթե չկային բիզնես հրետակներ։ Բայց ստարտափներ միեւնույն է հայտնվեցին՝ ու առաջ էին գնում այնպիսինները, որոնք մտածում էին հաճախորդների ու վաճառքի մասին։

«Որպես ներդրող, ես միշտ հարցնում եմ մշակողներից, թե ով է գնելու այն, ինչ նրանք պատրաստում են։ Դուք հարցնում եք նրանց ՝ արդյոք պետք է այդ սարքը կամ այդ հավելվածը։ Եթե ոչ, ապա ի՞նչ իմաստ ունի։ Մի մտածեք ներդրողների կամ դրամաշնորհների մասին։ Պարզապես վաճառեք։ Վաճառքը կգրավի ձեր նկատմամբ նաեւ ներդրողների ուշադրությունը։ Չկա վաճառք՝ չկան նաեւ ներդրողներ։ Ամեն ինչ պարզ է»,- նկատեց նա։

STEP (Science and Technology Entrepreneurship Program) կոնֆերենցիան անցել է Երեւանում մայիսի 4-ից 5-ը Եվրահանձնաժողովի EU4Business նախաձեռնության, գերմանական Միջազգային համագործակցության գործակալության (GIZ) ու «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) աջակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
Ամենաշատ