Երեւանի Կենդանաբանական այգուն այսօր՝ մայիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել: Թափառող շները մտել են եղնիկների ազատավանդակ ու հոշոտել եղնիկներին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ եղնիկներից 2-ը սատկել են, մյուս 3-ը վնասվածքներ են ստացել: Շները վանդակում հայտնվել են՝ ցատկելով ցանկապատի վրայով: