News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Facebook-ը սկսել է սոցցանցի թաիլանդցի օգտատերերի համար արգելափակել տեսահոլովակը, որտեղ թագավոր Մախա Վաչիրալոնգկորնը զբոսնում է օդանավակայանի շենքում  (թե հատկապես որ օդանավակայանի, չեն ճշգրտում) ուլտրակարճ վերնազգեստով, որը ցուցադրում է նրա դաջվածքով որովայնը, մեջքը ու ձեռքերը։ Այս մասին իր Twitter–ում հայտնել է լրագրող Էնդրյու Մարշալը։

Ընդ որում 64-ամյա թագավորին ուղեկցում էր մինի կիսաշրջազգեստով երիտասարդ աղջիկ (նրա անունը չեն նշում), որի մարմինը նույնպես դաջվածքներով է զարդարված։

Facebook -ը տեսահոլովակի արգելափակումը բացատրել են նրանով, որ Թաիլանդի կառավարությունը այն համարում է վիրավորական թագավորի համար ու երկրի օրենքներին հակասող, որոնք արգելում են միապետների քննադատությունը։ «Երբ կառավարությունը համարում է, որ համացանցում ինչ-որ բան խախտում է իրենց օրենքները, նրանք կարող են կապվել Facebook –ի նման ընկերությունների հետ ու խնդրել սահմանափակել կոնտենտը»,-հավելել է սոցցանցի ներկայացուցիչը։

Մախա Վաչիրալոնգկորնը Թաիլանդի նոր թագավոր է հռչակվել 2016-ի դեկտեմբերի 1-ին։ Նոր միապետը դարձել է Չակրայի տոհմի 10-րդ թագավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ