News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը Բուդապեշտում Հունգարիայի հանրային ռադիոյով հեռարձակվող հարցազրույցի ժամանակ նշել է, որ  Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը պատճառահետեւանքային կապ ունի Ապրիլյան պատերազմում Ադրբեջանի զինված ուժերի կատարած վայրագությունների հետ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ՄԻՊ աշխատակազմից:

Բուդապեշտում գտնվող Ռուբեն Մելիքյանը մայիսի 10-ին Հայկական մշակութային կենտրոնում  ճանաչողական հանդիպումներ է ունեցել Հունգարիայի հայկական ինքնավարության ղեկավարության, հայ համայնքի անդամների, ինչպես նաեւ Հունգարիայի խորհրդարանում հայկական ինքնավարության ներկայացուցիչ Թամաշ Թուրգյանի հետ, հարցազրույց է տվել Հունգարիայի հանրային ռադիոյով հեռարձակվող հայկական ինքնավարության հաղորդմանը։ Նա մասնավորապես նշել է, որ Սաֆարովի հերոսացումը ուղեկցվել է նրա հանցանքը երիտասարդների համար օրինակելի դարձնելու պետական խրախուսմամբ, ինչն իր դրսեւորումն է ստացել 2016 թվականի ապրիլին։ Ռուբեն Մելիքյանը նշել է նաեւ, որ Արցախում հիշում են Հունգարիայի այն հազարավոր քաղաքացիներին, ովքեր բողոքի ձայն բարձրացրեցին Սաֆարովին արտահանձնելու որոշման դեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ