News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Առաջիկա տարիներին ոսկերիչների համար ամենագրավիչը կլինի ԱՄՆ շուկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցացիայի (AJA)  նախագահ Սարգիս Նուրյանը` «Yerevan Show» ոսկերչական ցուցահանդեսի ընթացքում:

Իհարկե, ավանդաբար շատ են սպառում Հնդկաստանում եւ Չինաստանում, սակայն ԱՄՆ-ում գները ձեռնտու են: Բացի այդ, ԱՄՆ-ը Հայաստանին մաքսային GSP արտոնություններ է հատկացնում, որը թույլ է տալիս այնտեղ արտահանել զրոյական կամ ցածր մաքսային տուրքերով:

«Դա մեզ շատ է օգնում: Արտահանմանը օգնել է նաեւ ՀՀ կառավարությունը` հիմնելով «Մերիդիան» ազատ տնտեսական գոտին, որտեղ ոսկերչական ընկերությունները կարող են արտադրել ու արտահանել գրեթե առանց հարկերի ու տուրքերի», - նշել է Նուրյանը:

«Ազատ գոտում արդեն աշխատում են տեղական ընկերությունները, ինչպես նաեւ Ստամբուլի հայերի հիմնած 2 դուստր ձեռնարկություն:Այնտեղ աշխատող շատ վարպետներ սիրիահայեր են», - նկատել է AJA-ի նախագահը:

Այդ ընկերություններից մեկը հաջողությամբ արտահանում է Ռուսաստան, մյուսը` ԱՄՆ:

«Տարեցտարի տեղական զարդերն ավելի որակյալ են դառնում: Երբ մի քանի տարի առաջ տեղական աշխատանքները ցուցադրում էին Լաս Վեգասում, նկատելի էր, որ դրանք մի փոքր դժվարությամբ են պատրաստվել: Սակայն հիմա այստեղ կա եւ փորձ, եւ ժամանակակից սարքավորումներ», - նշել է Նուրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ