News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ըստ ֆրանսիական օրենքների՝ երկրի նախկին նախագահները ստանում են ամսական ավելի քան 6000 եվրո կենսաթոշակ։ Բացի դրանից պետությունը նրանց ամսական 14 հազար եվրո է վճարում Սահմանադրական խորհրդում ցմահ անդամակցության համար։ Բայց այսքանով նախկին նախագահների արտոնությունները չեն ավարտվում։ Որքա՞ն է երկիրը ծախսում նախկին նախագահների վրա ու թոշակի անցած նախագահներից ո՞ր մեկն է ամենաթանկարժեքը։

Օրինակ 62-ամյա Ֆրանսուա Օլանդը վերոնշյալ վճարներից բացի թոշակի գնալուց հետո կստանա նաեւ նախկին պատգամավորի թոշակ՝ նա եղել է չորս գումարումների ԱԺ-ների պատգամավոր։ Բացի դրանից եղել է նաեւ խորհրդական Հաշվիչ պալատում։ Դրա համար էլ նախատեսված է լրացուցիչ 15 հազար եվրո ամսական վճար։

Բայց սա դեռ ամենը չէ։ Նախկին նախագահներին հասնում է նաեւ գրասենյակ, որի վարձակալության վճարն ու կոմունալ ծառայությունների դիմաց վճարում է պետությունը։ Ընդ որում նախագահն իրավունք ունի անսահմանափակ ժամանակով յոթ մշտական աշխատակից պահել։ Նախկին նախագահներին տրամադրվում էր նաեւ պետական ծառայողական մեքենա՝ վարորդով, սակայն Ֆրանսուա Օլանդը դա չարդարացված ճոխություն է համարել ու չեղարկել է այդ նորմը։ Բայցեւայնպես հասարակական տրանսպորտը շարունակում է անվճար մնալ նախկին առաջնորդների համար։

Բայց ամենաթանկը ֆրանսիացիները վճարում են նախկին նախագահների անվտանգության համար՝ ապահովելով ոչ միայն նախագահի անձնական՝  այլեւ նրա բնակարանների անվտանգությունը։ Այս հոդվածը կազմում է տարեկան 5․6 մլն եվրո։

Ընդհանուր առմամբ Ֆրանսիայի նախկին նախագահների բարեկեցության համար հարկատուները տարեկան 10 մլն եվրո են վճարում։ «Ամենաթանկարժեք» նախկին նախագահը Վալերի Ժիսկար դ՝ Էստենն է ՝ 3․9 մլն եվրո։ Այնուհետեւ Նիկոլյա Սարկոզին՝ 3․3 մլն եվրո։ Իսկ «ամենաէժանը» Ժակ Շիրակն է ՝2․4 մլն եվրո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ