News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ մայիսի 14-ին, Երեւանի քաղաքապետի ընտրություններին քվեարկության էր եկել կնոջ ուղեկցությամբ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Կարեն Կարապետյանը քվեարկել է թիվ 4/53 ընտրական տեղամասում: Քվեարկությունից առաջ հանձնաժողովի անդամները վարդեր նվիրեցին վարչապետի կնոջը:

Նշենք, որ մայիսի 14-ին երեւանցիները ավագանի են ընտրում։ Ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ։

«Ելք» դաշինքի ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, նրան հաջորդում են Արայիկ Հարությունյանն ու Դավիթ Խաժակյանը։

«Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակի առաջատարը Զարուհի Փոստանջյանն է։ Երկրորդ համարը Մնացական Պարակշիեւն է, իսկ երրորդը՝ Սոնա Աղեկյանը։

Հայաստանի հանրապետական կուսակցությունից քաղաքապետի թեկնածուն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է։ Ցուցակի առաջին եռյակում են նաեւ շախմատիստ Սմբատ Լպուտյանն ու ծրագրավորող, «Սինոփսիս» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

Քանի որ ընտրություններին երեք ուժ է մասնակցում, ավագանի անցնելու շեմ այդ դեպքում չի գործում, երեք ուժերից էլ ներկայացուցիչներ կլինեն ավագանիում։

Ավագանու անդամների թիվը 65 է: Քաղաքական ուժերի ցուցակները գլխավորողները համարվում են քաղաքապետի թեկնածուներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ