News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի հրթիռի արձակումը Ռուսաստանին սպառնալիք չի ներկայացնում, չնայած սադրիչ ազդեցություն ունի, սրա մեջ ոչ մի լավ բան չկա, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Չինաստանի այցի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այս արձակումը մեզ անմիջապես չի սպառնում: Բայց այն, իհարկե, հակամարտության զարգացում է սադրում, իսկ սրա մեջ ոչ մի լավ բան չկա»,- ասել է Պուտինը:

Հյուսիսային Կորեան պաշտոնապես հաստատել է, որ կիրակի միջին հեռահարության բալիստիկ հրթիռի արձակում է իրականացրել, եւ որ այն հաջող է անցել: Հրթիռը Ճապոնական ծովն է ընկել՝ Ճապոնիայի հատուկ տնտեսական գոտու սահմաններից դուրս: Առաջին անգամ է հաղթահարվել 2 հազար կմ բարձրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ