News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


Եթե որոշ թվով մարդիկ ընտրակաշառք են վերցրել ու քվեարկել, հետընտրական գործընթացների դեպքում կաշառք վերցրած քաղաքացին դուրս կգա՞ Ազատության հրապարակ։ Այս մասին մայիսի15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ելք» դաշինքից Երեւանի քաղաքապետի նախկին թեկնածու, ՀՀ 6-րդ գումարման խորհրդարանի նորընտիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Հարցին, թե արդյոք ընտրակաշառք բաժանելու փաստերը հետընտրական գործընթացների համար հիմք չեն կարող հանդիսանալ, պատգամավորն արձագանքել է. «Եթե քաղաքացուն 10 հազար դրամով ընտրատեղամաս են բերել, ապա 10 հազար դրամով էլ տուն կտանեն։ Թե՞ քաղաքացին, ով որոշել է չքվեարկել, Ազատության հրապարակ դուրս կգա։ Մենք քաղաքական գործընթացներում դատարկ կրակոցների իրավունք չունենք։ Ես ինքս նախկինում հայտարարել եմ, որ չեմ պատրաստվում Երեւանի բնակիչներին քաղաքի փոքր կենտրոն դուրս բերել։ Եթե քաղաքացին չի մասնակցել ընտրական գործընթացին, նշանակում է, քաղաքացին չի մասնակցի նաեւ հետընտրական գործընթացին»։

«Ելք» դաշինքից մեկ այլ պատգամավոր՝ Էդմոն Մարուքյանը նկատել է, որ ընտրակաշառք բաժանելու փաստը հիմք է դարձել, որ Երեւանու ավագանու ընտրություններին եւս 100 հազար բնակիչ մասնակցի։ «Եթե նրանք իրենց ձայները տային «Ելք» դաշինքի օգտին, ապա մենք այժմ մեկ այլ մամուլի ասուլիսում նստած կլինեինք։ Հնարավոր է, այդ մամուլի ասուլիսը կազմակերպված լիներ Երեւանի քաղաքապետարանում։ Եթե մենք հետընտրական գործընթացների համար հիմքեր տեսնեինք, ընտրությունների արդյունքների վերաբերյալ մեր հայտարարություններն այլ կլինեին», - հավելել է Մարուքյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ