News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


7/51 ընտրական տեղամասում ավագանու ընտրությունների արդյունքների վերահաշվարկի արդյունքում ցնդող գրիչով քվեարկած քվեաթերթիկներ են հայտնաբերվել: Անվավեր ճանաչված քվեաթերթիկների մեծ մասը դատարկ է եղել, որը տարօրինակ է թվացել «Ելք» դաշինքի լիազոր անդամներին։ Ավագանու արդեն ընտրված անդամ Դավիթ Խաժակյանը նկատել է, որ դատարկ թերթիկների վրա նշումներ կան, որոնք կարծես առանց թանաքի գրիչով արված լինեն: Բացի այդ ընտրական տեղամասում «Ելք» դաշինքի օգտին քվեաթերթիկները 19 են եղել, սակայն, վերահաշվարկի արդյունքում քվեաթերթիկները դարձել են 18։ «Ելք» անդամները կարծում են , որ դա նույն գրիչով է եղել գրված, պարզապես ուշ է ցնդել:

Նշենք, որ այս ընտրատեղամասում քվեարկության է մասնակցել 566 մարդ։ Այս թիվը վերահաշվարկի արդյունքում հաստատվել է, սակայն, 7/51 ընտրատեղամասում անվավեր է ճանաչվել 148 քվեաթերթիկ, որոնց մեծ մասը դատարկ քվեաթերթիկներ էին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ