News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Henderson Land Development ընկերությունը, որը պատկանում է Հոնկոնգի ամենահարուստ ընտանիքներից մեկին, աճուրդի ընթացքում ձեռք է բերել կենտրոնում ամենաթանկարժեք հողակտորը։ Այս մասին հաղորդում է  RNS-ը՝ վկայակոչելով South China Morning Post պարբերականը։ Հողակտորի արժեքը  23.28 մլրդ հոնկոնգյան դոլար է (3 մլրդ դոլար)։

«Այսօրվա աճուրդի արդյունքները նոր նշաձող են սահմանում անշարժ գույքի տեղական շուկայի համար։ Հետաքրքիր կլինի տեսնելը, թե ինչպես այն կազդի անշարժ գույքի գների ու ֆոնդային շուկաների վրա»,- ասել է Jll ընկերության հետազոտական բաժնի ղեկավարը։

Նշվում է, որ վերլուծաբանները սպասում էին, թե այն կվաճառվի ավելի ցածր գնով՝ 15,7-22 մլրդ հոնկոնգյան դոլարով (2,02 - 2,82 մլրդ դոլար)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ