News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Առնվազն վեց մարդ է զոհվել եւ եւս 20-ը տուժել են Կոլումբիայի Կարտախենա քաղաքի նավահանգստում պայթյունի հետեւանքով, հաղորդում է BBC-ն։

Պայթյունի պատճառները պարզվում են։ France Press գործակալությունը, վկայակոչելով աղբյուրին, հաղորդում է, որ ոստիկանությունը պարզում է՝ արդյո՞ք դա ծրագրված հարձակում էր։ «Երեք պայթյուն է որոտացել, դրանցից երկուսը տեղի են ունեցել միեւնույն տեղում», - հայտնել է տեղի հրշեջ ծառայության ներկայացուցիչը։

Հրշեջների տվյալներով՝ երկու պայթյունները որոտացել են ամերիկյան նավաշինական Astivik գործարանի տարածքում, երրորդը՝ կոլումբիական  Cotecmar նավաշինական կորպորացիայի տարածքում։

Նշվում է, որ պայթյուններից հետո հրդեհ է բռնկվել որը հանգցրել են։ Դեպքի վայրը գտնվում է քաղաքի արդյունաբերական գոտում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ