News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մեծ ընտանիքները ու ամուր սոցիալական կապերը օգնում են պրիմատներին ավելի երկար ապրել։ Դա պարզել են Էքսետերյան համալսարանի գիտնականները 21 տարիների ընթացքում Պուերտո Ռիկոյում  ուսումնասիրելով մոտ հազար մակակա տեսակի կապիկների։  Արդյունքը, ըստ մասնագետների, կիրառելի է նաեւ մարդկանց նկատմամբ, գրում է Phys.org-ը։

Որպես պրիմատների մոտ սոցիալական կապերի քանակի ցուցանիշ՝ կենսաբանները հաշվի են առել անհատի մտերիմների քանակը։ Պարզվել է, որ յուրաքանչյուր ազգական 2․3 տոկոսով նվազեցնում էր առաջիկա տարում կենդանու մահվան հավանականությունը։

Այդ նույն կապը, սակայն, չի հայտնաբերվել է տարեց էգ կապիկների մոտ։ Ըստ գիտնականների ՝ դրա պատճառը երիտասարդ սերնդի ու տարեց կապիկների վարքագծային տարբերություններն են։ Կենդանիները հակված են ագրեսիա դրսեւորել, որպեսզի տեղ զբաղեցնեն խմբում, ու ուզում են, որ կոլեկտիվի մյուս անդամները իրենց մասին հոգ տանեն, օրինակ օգնեն ազատվել մակաբույծներից։ Տարեց մակակաները ավելի բծախնդիր էին սոցիալական կապերի հարցում, ինչը նվազեցնում էր նրանց քանակը, չնայած մեծ ընտանիքի առկայությանը։

Գիտնականները համարում են, որ հետազոտության արդյունքները կօգնեն իմանալ, թե ինչպես են նախնադարյան մարդիկ գոյակցել իրար հետ ու արդյոք դա ազդել է նրանց կյանքի որակի վրա։ Քանի որ սոցիալական կապերը նպաստում են երկարակեցությանը, էվոլյուցիան, այսպիսով, կարող էր նպաստել նախնադարյան հասարակությունների զարգացմանը ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ