News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստին այսօր՝ մայիսի 18-ին, գրանցվել է 92 պատգամավոր: Նշենք, որ 6-րդ գումարման Ազգային ժողովում լինելու է 105 պատգամավոր:  

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ի սկզբանե գրանցվել էր 79 պատգամավոր, սակայն պարզվեց, որ ներկա պատգամավորներից մի քանիսը չէին կարողացել գրանցվել: Երկրորդ անգամ գրանցվելուց հետո պատգամավորների թիվը հասավ 92-ի:

Մինչեւ գրանցումը նիստը վարող, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը ներկայացրեց նորընտիր պատգամավորներին: Հետաքրքիր է, որ ներկա պատգամավորներից միայն «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չկանգնեց, մինչդեռ մյուսներն իրենց անունները լսելով ոտքի էին կանգնում:

Նշենք, որ Կնյազ Հասանովը սխալ կարդաց «Ելք» դաշինքից ընտրված պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի անունը: Միայն Գորգիսյանի ասելուց հետո Հասանովը միայն ուղղեց սխալն ու ներողություն խնդրեց:

ԱԺ անդրանիկ նիստը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ