News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Նորընտիր ԱԺ անդրանիկ նիստում այսօր՝ մայիսի 18-ին, քննարկվում է խորհրդարանի նախագահի թեկնածության հարցը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վերահաստատեց, որ իրենց թեկնածուն Արա Բաբլոյանն է: «Ելք» դաշինքն առաջարկել է Էդմոն Մարուքյանի թեկնածությունը:

«Ուզում ենք մեր շնորհակալությունը հայտնել Գալուստ Սահակյանին իր արդյունավետ աշխատանքի համար: Համոզված եմ, որ Ազգային ժողովը կօգտագործի Գալուստ Սահակյանի փորձը եւ համատեղ համագործակցությունը՝ ավելի արդյունավետ աշխատելու համար: Իսկ այժմ մեր թեկնածուի մասին: Արա Բաբլոյանը հանրությանը հայտնի անձնավորություն է՝ որպես մասնագետի, բժշկի առաջին հերթին եւ բավականին փորձ ունի եւ գործադիր մարմնում, եւ Ազգային ժողովում»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ առաջարկում են Էդմոն Մարուքյանի թեկնածությունը:

Նշենք, որ 6-րդ գումարման խորհրդարանի 105 մանդատներից 58-ը բաժին է հասել ՀՀԿ-ին, 31-ը՝ «Ծառուկյան» դաշինքին, 9-ը՝ «Ելք»-ին, 7-ը՝ ՀՅԴ-ին: Ամենայն հավանականությամբ, ԱԺ նախագահի պաշտոնը կզբաղեցնի Արա Բաբլոյանը, որի թեկնածությունը պաշտպանում է քաղաքական մեծամասնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ