News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մյունխենում Լյուդվիգ Մաքսիմիլիանի անվան համալսարանի գիտնականները համարում են, որ Նոր Կտակարանը կօգնի պահպանել անհետացող լեզուները, հայտնում է Oane-ը։

Նոր կտակարանը թարգմանվել է լեզուների մեծամասնությամբ, որոնցից մի քանիսը արդեն անհետացել են կամ էլ սկսում են անհետանալ։ Չէ՞ որ աշխարհում մոտ 7 հազար լեզու կա, բայց Երկրի բնակչությունը միայն դրա կեսն է գործածում։

Մասնագետների թիմը մեքենայական թարգմանության ալգորիթմների ստեղծման ժամանակ հենց Նոր կտակարանն է հիմք վերցրել։ Ծրագիրը ունիկալ է, քանի որ այն ճանաչում ու վերլուծում է նմանատիպ կոնստրուկցիաներ բազմաթիվ այլ լեզուներում, այսպիսով այն միավորում է լեզուները որոշակի ենթախմբում։ Այդ գործառույթը հնարավոր է նաեւ լեզուների ծագման ու փոխադարձ կապի պատմության լավագույն ուսումնասիրության համար։ Չնայած նրանք հոյակապ հասկանում են, որ Կտակարանի զուտ բառացի թարգմանությունը չի տալիս լեզվի առանձնահատկությունների ու դրա քերական կառուցվածքի ճշգրիտ պատկերը, բայց այն ապագա սերունդներին տալիս է հին լեզուները ուսումնասիրելու հնարավորություն։

Մեքենայական թարգմանության առանձնահատկությունն է տվյալ տեքստը լեզուների որոշակի ընտանիքին 100 տոկոս ճշգրտությամբ վերագրելու ունակությունը։ Բացի դրանից ծրագիրը առանձնացնում է այն  տարածաշրջաններն  ու ժամանակահատվածը, երբ այդ լեզվով խոսել են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ