News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թայվանում տարեցների ինտերնատում բռնկված հրդեհի հետեւանքով 4 մարդ է զոհվել, 24-ը՝ վնասվածքներ ստացել: Այս մասին գրում է Սինհուան:

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրդեհը բռնկվել է Պինդուն բնակավայրի «Նանմեն» տարեցների ինտերնատի շենքի երկրորդ հարկում:

Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել:

2004 թվականին բացված «Նանմեն» տարեցների ինտերնատը հիմնականում բուժծառայություններ է մատուցում տարեց եւ հիվանդ մարդկանց, որոնց տնային խնամք է անհրաժեշտ: Հրդեհի պատճառները հետաքննում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ