News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 21
Տեսնել լրահոսը

Դոնալդ Թրամփի կողմնակիցներից շատերը կանխատեսում են անկարգություններ, եթե ամերիկյան իսթեբլիշմենթը իմփիչմենթի միջոցով գահընկեց անի Թրամփին, ասվում է Frankfurter Allgemein-ի քաղաքական տեսաբան Օլիվեր Գեորգիի հոդվածում։

«Կոռումպացված վերնախավի» նկատմամբ ամերիկացի աջերի բարկությունը միշտ էլ մեծ է եղել, բայց հիմա, երբ Դոնալդ Թրամփը խնդիրներ ունի ու «իմփիչմենթ» բառն ավելի հաճախ է սկսել հնչել՝  այդ բարկությունը սահմաններ չունի։ «Նրանք ուզում են հեռացնել Թրամփին, ինչ էլ որ դա արժենա»,- ասում էր դավադրության տեսությունների հայտնի ամերիկացի հետեւորդ Փոլ Ջոզեֆ Ուոթսոնը infowars.com կայքում հրապարակված տեսանյութում։ «Այս ամռանը իրավիճակը կարող է իսկապես պայթյունավտանգ լինել։ Իսկ դեպի իմփիչմենթ ուղին տանում է դեպի պատերազմ՝ կամ ԱՄՆ սահմաններից դուրս, կամ մեր փողոցներում,- ասում էր Ուոթսոնը։ Թրամփը, ըստ նրա, երկու տարբերակ ունի․ «Կամ վարչակազմը մաքրի  «հինգերորդ շարասյան» ներկայացուցիչներից ու ամբողջովին փոխի իր թիմը, որպեսզի վերտ տա այդ «պետությանը պետության մեջ»․ որը նրան պատերազմ է հայտարարել։ Կամ էլ պատրաստվի պատերազմի»։

infowars.com կայքի ղեկավարը ռադիոհաղորդավար Աելքս Ջոունսն է, ու միայն անցած ամիս, տարբեր գնահատականներով, կայքի լսարանը կազմել է ավելի քան 5 մլն ընթերցող։ Բացի դրանից Alex Jones Show ամենօրյա հաղորդումը, որի հաղորդավարը բարկությունը թափում է դեմոկրատների, կոռումպացված վերնախավի ու նույնասեռականների վրա, հեռարձակվում է ավելի քան հարյուր ռադիոկայաններով՝ ամբողջ երկրով մեկ, ասում է հոդվածագիրը։

Թե որքանով խորն է Թրամփի կողմնակիցների ու նրա հակառակորդների միջեւ խզումը ՝ անցած շաբաթ տեսանելի դարձավ Breitbart աջ լրատվական պորտալում, շարունակում է Գեորգին։ «Իմփիչմենթի մասին իր հայտարարություններով քաղաքական իսթեբլիշմենթը հայտարարում է պատերազմ Թրամփի ընտրողներին»,- գրել է մեկնաբան Ջոել Փոլակը կայքում, որը Alt Right շարժման հիմնական հեռարձակող մարմինն է։ Վերջինս էլ , ի դեպ, նախկինում ղեկավարում էր Թրամփի գլխավոր ստրատեգ Սթիվ Բեննոնը։

«Դոնալդ Թրամփի իմփիչմենթը, որքան էլ որ այն ցանկալի լինի բազմաթիվ ամերիկացիների համար, ավելի կխորացնի ամերիկյան հասարակության պառակտումը»,- ամփոփում է հեղինակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news