ԱՄՆ-ում ռոբոտ օդաչուն հաջողությամբ վայրէջք է կատարել Boeing-737-ով:
«Տեխկուլտ»-ը հաղորդում է, որ DARPA մշակումների գործակալությունում շարունակվում են ALIAS ռոբոտ օդաչուի մասնակցությամբ փորձարկումները: Առաջին «թռիչքը» տեղի է ունեցել սպորտային Cessna Caravan-ով, ապա Diamond DA42-ով: Այժմ փորձի շրջանակներում ռոբոտին Boeing-737 են առաջարկել:
ALIAS-ը զբաղեցրել է երկրորդ օդաչուի տեղը: Սարքերի ու հաղորդիչների վերահսկողության համար օգտագործվել են տեսախցիկներ: Բոլոր տվյալները մշակել է ռոբոտի կենտրոնական պրոցեսորը:
Փորձի ամենամեծ ձեռքբերումը ռոբոտի կառավարմամբ հսկայական օդանավի հաջողությամբ վայրէջքն է, ինչ նշանակում է, որ ինչ-որ մի ժամանակ արտակարգ «իրադրությունում» այն կարող է փոխարինել օդաչուին: