News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Ամերիկյան The Washington Post պարբերականը ներկայացրել է տեսագրության մանրամասն վերլուծությունը, որտեղ երեւում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահներն անմիջական մասնակցություն են ունեցել Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա հարձակմանը: 

Պարբերականը հաղորդում է, որ տեսագրությունում երեւում է, թե ինչպես է հարձակումը սկսվել կոստյումներով մի քանի տղամարդու մասնակցությամբ: Ավելի վաղ թուրքական լրատվական գործակալությունը խոստովանել է, որ անվտանգության աշխատակիցները ներքաշվել են ծեծկռտուքի մեջ` նշելով, թե «ոստիկանությոյւնը չի կատարել Թուրքիայի` միջամտելու պահանջները»: The Washington Post-ը նշում է, որ ոստիկանությունն, իհարկե, չի հնազանդվել խաղաղ ակցիան ցրելու նրանց պահանջներին, քանի որ բողոքի ակցիաների իրավունքը պաշտպանված է առաջին փոփոխությամբ:

Տեսագրությունը մանրամասն ուսումնասիրելով` հոդվածի հեղինակները եզրակացրել են, որ Էրդողանն անձամբ է հետեւել ցուցարարներին ցրելուն եւ ավելին, հրահանգներ տվել իր թիկնապահներից մեկին: Հոդվածում տեսագրությունը վերլուծվում է վայրկյան առ վայրկյան: Ուստի, պարզ է դարձել, որ հրահանգները ստացվել են հենց Էրդողանի ավտոմեքենայից: Բացի այդ, ավելի ուշ նախագահի հետեւից քայլող նրա թիկնապահներից մեկը ցուցարարների վրա հարձակվողների թվում է եղել:

«Այն, որ թուրքական անվտանգության ուժերը խախտել են բողոքի ակցիաների ամերիկացիների իրավունքը` պաշտպանված առաջին փոփոխությամբ, իհարկե միջազգային դիվանագիտության զգալի խախտում է, ինչը վերջին մի քանի օրում ոչ մի ուշադրության չարժանացավ: Եթե նրանք դա արել են Էրդողանի անմիջական թողտվությամբ, ապա դա զգալիորեն բարձրացնում է խաղադրույքները»,- ասվում է հոդվածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ