News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնում առաջադրված, «Ծառուկյան» դաշինքից առաջադրված թեկնածուներին՝ Նաիրա Զոհաբյանին, Վարդան Բոստանջյանին եւ Վարդեւան Գրիգորյանին։

Ըստ ԱԺ փոխնախագահի, ափսոս էր, որ նախորդ հինգ տարիներին Վարդան Բոստանջյանը ԱԺ-ում չէր։ Խոսելով Նաիրա Զոհրաբյանի մասին՝ նա նշել է, որ թե ԱԺ-ում, թե դրանից դուրս բազմաթիվ գաղափարական բախումներ է ունեցել նրա հետ, սակայն «ԵԽԽՎ պատվիրակության կազմում նա արտաքին քաղաքական հարթակներում պաշտպանել է ՀՀ շահը»։ «Լինի Արցախի հարցում, լինի Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում։ ՀՀ սահմաններից դուրս Ձեզ պահել եք որպես պետական մտածողոություն ունեցող անձ եւ առաջնորդվել եք ոչ թե կուսակցական կամ կուսակցամոլական շահերով, այլ ՀՀ պետական շահերով»,- Զոհրաբյանին գովել է Շարմազանովը։

ԱԺ փոխնախագահը նշել է, թե Վարդեւան Գրիգորյանի հետ ԱԺ-ում չի աշխատել, բայց պրոֆեսորը եղել է իր գիտական աշխատանքը գնահատողներից մեկը։

Շարմազանովը նաեւ կոչ է արել կողմ քվեարկել առաջադրված վեց հանրապետական թեկնածուներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ