News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Իրանի նախկին գլխավոր դատախազ Իբրահիմ Ռայիսին պատմել է հրթիռային ծրագրի մասին։

RT-ն հաղորդում է, որ Ռայիսին հայտարարել է, թե հանրապետության հրթիռային փորձարկումները նպատակաուղղված են կանխելու ռազմական հակամարտությունները։ 

«Մեր պաշտպանական հնարավորությունները չեն օգտագործվում եւ չպետք է օգտագործվեն որպես սպառնալիք մյուսների համար։ Իրանի հրթիռային ծրագիրը նախատեսված չէ պատերազմի համար, այլ նախատեսված է պատերազմը կանխելու համար։ Այն այնպես է նախագծվել, որ ոչ ոք չհամարձակվի Իրանի ժողովրդի դեմ ինչ-որ գործողություններ ձեռնարկել»,-ասել է նա։

Նա ընդգծել է, որ Իրանը մտադիր չէ պատերազմ սկսել որեւէ պետության հետ։

Հունվարի վերջին Իրանը Սեմնան քաղաքի մատույցներում բալիստիկ հրթիռի փորձարկում իրականացրեց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ