News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կիրակի կայացած արտահերթ համագումարում ընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Համագումարում հրապարակված գաղտնի քվեարկության արդյունքների համաձայն՝ Էրդողանի թեկնածությանն աջակցել է համագումարի 1414 պատվիրակ: Ընտրություններն անցկացվել են այլընտրանքի բացակայությամբ:

ԱԶԿ-ի արտահերթ համագումարը հրավիրվել է Էրդողանին կուսակցության նախագահ ընտրելու համար: Թուրքիայի առաջնորդը ԱԶԿ վերադառնալու որոշումը ընդունել է ապրիլի 16-ին անցկացված սահմանադրության հանրաքվեի վերջնական արդյունքների հրապարակումից հետո, որի ընթացքում կառավարման նախագահական համակարգի անցնելու աջակցություն է ստացել:

Կուսակցության առաջնորդ ընտրվելուց հետո Էրդողանը հանդես է եկել կարճ ելույթով, որում հայտարարել է երկրի զարգացման նոր փուլի սկզբի մասին: «Առաջիկա ամիսները շատ ոլորտներում առաջընթացի շրջան կլինեն, այդ թվում՝ տնտեսության եւ ահաբեկչության դեմ պայքարի»,- խոստացել է Թուրքիայի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ