News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի արտաքին պարտքը 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ, ըստ մեկ շնչի, կազմում է 704,7 դոլար, ինչը 0,8 տոկոսով քիչ է 2016 թվականի տարեսկզբի ցուցանիշից։ «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Հաշվիչ պալատը։

«2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանում բնակչության թիվը 9 մլն 810 հազար է կազմում՝ ի տարբերություն 2016 թվականի 9 մլն 705,6 հազարի։ Անցյալ տարի բնակչության աճը կազմել է 1,1 տոկոս», - նշել են դրամատանը։

Ըստ ստորագրված վարկային համաձայնագրերի՝ Ադրբեջանի արտաքին պարտքը 2017 թվականի տարեսկզբի դրությամբ կազմում է 10 մլրդ 931,8 մլն դոլար կամ ՀՆԱ 32,3 տոկոսը, որից փաստացի յուրացված է 6 մլրդ 913,2 մլրդ դոլարը կամ ՀՆԱ 20,4 տոկոսը։

«Ադրբեջանի արտաքին պարտքը ըստ բնակչության մեկ շնչի 2016-ի տվյալներով կազմում է 704,7 դոլար՝ ընդդեմ 2015-ի 710,3-ի», - նշել են հաշվիչ պալատում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ